Operativ.am-ը գրում է․

Ինչպես ավելի վաղ հայտնել էինք՝ երեկ մահացել է Վազգեն և Արամ Սարգսյանների մայրը՝ Գրետա Սարգսյանը, ում ժողովուրդը Գրետա մայրիկ էր անվանում:

Սպարապետի եղբայրը՝ Արմեն Սարգսյանը տեղեկացրել է հոգեհանգստյան արարողության և հուղարկավորության տեղն ու ժամը:

«Շնորհակալ եմ բոլոր ցավակցողներից, տեղեկացնում եմ, որ մորս հոգեհանգստի արարողությունը տեղի կունենա վաղը (20.05.2018) ժամը 17:00֊ից սկսած, Արարատ գյուղում՝ Սպարապետի տանը։ Հուղարկավորությունը կլինի հաջորդ օրը (21.05.2018)թ ժամը 14:00֊ին՝ Արարատ գյուղի սուրբ Հակոբ եկեղեցուց»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել