Վատ հարաբերությունները կարող են թունավորել ձեր կյանքն այնքան ժամանակ, քանի դեռ չեք որոշել վերջ դնել դրանց: Segodnya.ua-ը ներկայացնում է 5 նշան այն բանի, որ ժամանակն է վերջ դնելու ձեր էներգիան խլող հարաբերություններին:

1. Դուք ձեզ բավականաչափ լավ չեք զգում

Եթե դուք հարաբերությունների մեջ եք, դուք պետք է ձեզ ինքնավստահ և լավ զգաք: Ձեր տղամարդը պետք է ձեզ ասի, որ դուք գեղեցիկ եք ոչ միայն որպես կին, այլև որպես մարդ: Եթե նա հակառակն է ասում, դա սխալ է:

2. Նա ջանք չի գործադրում

Եթե նա ձեզ չի գնահատում, ապա նրան էլ ժամանակ մի տվեք հասկանալու համար: Հիշեք՝ պետք է հավատալ ոչ թե խոսքերին, այլ գործողություններին:

3. Դուք միշտ բարկանում եք նրա վրա

Գուցե նա ինչ-որ բան այն չի ասել կամ մոռացել է, որ պետք է հանդիպեք: Ցանկացած դեպքում դուք երբեք լիարժեք երջանիկ չեք: Դուք փորձում եք ձեզ համոզել, որ նա կփոխվի, սակայն նա այնպիսին է, ինչպիսին որ կա:

4. Նա ձեզ դավաճանում է

Ֆիզիկապես կամ էմոցիոնալ կերպով, բայց դուք գիտեք, որ նա ձեզ դավաճանում է, անգամ եթե ապացույց չունեք: Սիրող և նվիրված տղամարդը երբեք նման կերպ չի վարվի:

5. Տուժում են Ձեր կյանքի մյուս ոլորտները

Գուցե դժվարություններ ունեք աշխատանքում կամ ընտանիքում: Գուցե նա դուր չի գալիս ձեր ընկերներին և ձեր ընտանիքի անդամներին: Գուցե նրանք պնդում են, որ նա ձեզ հարմար չէ, և դուք ավելի լավին եք արժանի: Լրջորեն մտածեք, թե նրանք ինչու են այդպես մտածում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել