«ԵԽ արտաքին հանձնաժողովի նման անվերա­պահ աջակցությունը ՀՀ-ԵՄ համաձայնագրին իսկա­պես դրական հանգամանք և նոր որակ է ՀՀ-ԵՄ հարաբերություններում: Հանձնաժողովի տարածած հա­ղորդագրությունն իր որակով առաջինն է ՀՀ-ԵՄ հա­րաբերությունների վերաբերյալ վերջին շրջանում: Առաջին անգամն է, որ ԵԽ պատգամավորներն ակնարկում են այս համաձայնագրից դուրս հարաբե­րություններն էլ ավելի խորացնելու պատրաստակա­նության, Հայաստանին տրվող ֆինանսավորումն ընդլայնելու և վիզային ռեժիմի շուրջ շուտափույթ առաջընթաց գրանցելու մասին»,- մեր թղթակցի հետ զրույցում ասել է անգլիացի քաղաքագետ Նեյլ Մաքֆարլեյնը՝ անդրադառնալով ԵԽ-ում տեղի ունեցած ՀՀ-ԵՄ համաձայնագրի քվեարկությանը: Նա նշել է, որ միանշանակ է՝ ԵԽ-ն, Եվրոպական միությունը ցան­կանում է իր աջակցությունը ցույց տալ Հայաստանում գրանցված փոփոխություններին, այն անցնցում իշխանափոխությանը, որը տեղի ունեցավ:

«Այն, ինչ տե­ղի ունեցավ ՀՀ-ում, և այն, թե ինչպես իրադարձու­թյունները կզարգանան առաջիկա ամիսներին, այն, թե ինչպես Հայաստանի նոր ղեկավարությունը կպատրաստվի արտահերթ ընտրությունների, ավելի ու ավելի կբարձրացնի Հայաստանի հեղինակությու­նը, եթե ընթանա հարթ ու քաղաքական հասունության մթնոլորտում, ինչպես նախորդ բարդ գործընթացը»,- նկատել է վերլուծաբանը»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել