««Ժամանակ»-ի դիվանագի­տական աղբյուրները տեղեկաց­նում են, որ Հայաստանի վարչա­պետ Նիկոլ Փաշինյանը հրա­վերք է ստացել մասնակցելու ԵՄ-ի հետ ասոցացման համա­ձայնագիր ստորագրած երկրների ղեկավարների համաժողո­վին: Հայաստանը, չլինելով այդ­պիսին, ոչ միայն հրավեր է ստա­ցել, այլև Նիկոլ Փաշինյանին առաջարկվել է համանախագահել համաժողովում: Ինչպես ար­դեն նշել էինք՝ Նիկոլ Փաշինյա­նը, ըստ էության, չէր ընդունել ԵՄ արտաքին գործերի գերագույն հանձնակատար Ֆեդերիկա Մոգերինիի հրավերը՝ մաս­նակցելու Եվրոպայի արտաքին հարաբերությունների կոմիտեի AFET մայիսի 16-ի նիստին»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել