Tert.am-ը գրում է.

ԱԺ փոխխոսնակ, «Հանրապետական» կուսակցության խոսնակ Էդուարդ Շարմազանովը լրագրողների խնդրանքով անդրադարձավ արտահերթ ընտրությունների վերաբերյալ ՀՀԿ-ի դիրքորոշմանը: «Մենք ոչ դեմք ենք, ոչ կողմ ենք, որպեսզի դեմ կամ կողմ լինենք, պետք է քննարկենք քաղաքական իրավիճակը, նպատակահարմարությունը, ժամկետները, դրա համար այս պահին այդ հարցը չենք քննարկել»,-ասաց նա:

Նա նշեց, որ կուսակցության գործադիր մարմնում արտահերթ ընտրության հարց չի քննարկել, քանի որ նույնիսկ գործադիր իշխանության օրակարգում այդ հարցը չկա: «Եթե լիներ, ապա դրա համար մի տարբերակ կա. այս պահին կառավարության ծրագիրը պետք է տապալվի և գնանք դեպի արտահերթ ընտրություններ: Հաշվի առնելով վարչապետ Փաշինյանի հայտարարությունը, գործադիր իշխանության ներկայացուցիչների վճռական վերաբերմունքը` բերել հավակնոտ կառավարության ծրագիր, այս փուլում ես չեմ տեսնում իրավական որևէ լուծում արտահերթ ընտրությունների գնալու համար, իսկ ապագան կքննարկենք, դա պետք է բխի իրավական, քաղաքական նպատակահարմարությունից»,-ասաց նա և նշեց, որ  պետք է լինի քննարկումներ` առանց տեսախցիկների և լրագրողների ներկայության:

Էդուարդ Շարմազանովը նկատեց, որ քաղաքականությունը արագ է փոխվում և չի կարող կանխատեսել՝ ինչ կլինի մի քանի ամիս հետո:  «Ում դուր կգա, ում դուր չի գա, խորհրդարանը ընտրվել է լեգալ ու լեգիտիմ»,-ասաց նա և  չբացառեց, որ յուրաքանչյուր վեց ամիսը կարող է նոր իրողություն լինել:

«Ես չեմ կարծում, որ այս պառլամենտն այն պառլամենտն է, որը չի կարող իրականացնել երկրի առաջ ծառացած խնդիրները, սա չդիտարկեք պաշտոնակռիվ, պրիմիտիվ գնահատականներ չտաք»,-ասաց նա և նշեց, որ պառլամենտական, արտախորհրդարանական ուժերի հետ պետք է քննարկեն:

Ամբողջական հոդվածը կարող եք կարդալ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել