Panorama.am-ը գրում է.
Գործող իշխանությունը պետք է քաղաքական կամք դրսևորի՝ բարեփոխումներն իրենց նպատակին, տրամաբանությանը հասցնելու համար։ Այս մասին «Հայաստանի տնտեսական քաղաքականության մարտահրավերները» թեմայով քննարկման ժամանակ ասաց տնտեսագետ Վահագն Խաչատրյանը:
Տնտեսագետի խոսքով՝ Հայաստանում առկա պոտենցիալն արդյունավետ օգտագործելու դեպքում երկրում հաջողություններ կգրանցվեն։
«Իրականում, երբ բարեփոխումներ են կատարվում երկրում, միշտ դիմադրողներ լինելու են։ Երբ 1990-ականներին բարեփոխումները մի պահ կանգնեցին, որը հիմնականում պայմանավորված էր քաղաքական ընդդիմախոսների կեցվածքով և դժվարություններով, այդտեղից սկսվեցին նաև մեր անհաջողությունները։ 1998 թվականի նոր իշխանությունն ինստիտուցիոնալ բարեփոխումների չգնաց, դրանով մինչ այդ արված բարեփոխումները մոռացության մատնվեցին և ժամանակի ընթացքում ուղղակի սպառվեցին»,- նշեց տնտեսագետը։
Վահագն Խաչատրյանն անդրադարձավ նաև աշխարհահռչակ հայ տնտեսագետ Տարոն Աճեմօղլուն, մասնավորապես, վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից նրան Հայաստան այցելելու հրավերին: Տնտեագետը նշեց, որ իրեն հաճախ են հարցնում՝ միթե՞ Հայաստանի տնտեսագիտական միտքն այդքան տկար է, որ Աճեմօղլին պետք է գա, սակայն, ըստ նրա, իրականությունն այն է, որ նախկին կառավարությունները երբևէ չեն օգտագործել տնտեսագիտական միտքը:
«Իրականում ես գտնում եմ, որ նախկին իշխանությունները, կառավարությունները երբևիցե Հայաստանի տնտեսագիտական միտքը արդյունավետ չեն օգտագործել: Այդ միտքը ոչ մի տեղ չի օգտագործվում: Խոսքը Աճեմօղլուն չի վերաբերում: Չեմ կարծում, որ այն խորհրդատվությունը, որ շատ դեպքերում տալիս են, դրանց մասին մեզ մոտ գրված չէ: Ուղղակի դա երբեք չի ուսումնասիրվում, չի օգտագործվում»,- ասաց Վահագն Խաչատրյանը:
Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ