Վարչապետ Նիկոլ Փաշինյանը որոշում է ստորագրել Վահագն Մելիքյանին Հայաստանի Հանրապետության Սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից ազատելու մասին: Այս մասին տեղեկացնում են ՀՀ կառավարությունից:

«Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 1-ին մասով և «Կառավարության կառուցվածքի և գործունեության մասին» օրենքի 7-րդ հոդվածի 8-րդ մասով՝ Վահագն Մելիքյանին 2018 թվականի մայիսի 18-ից ազատել Հայաստանի Հանրապետության սփյուռքի նախարարի տեղակալի պաշտոնակատարի պաշտոնից՝ իր դիմումի համաձայն»,-ասված է հայտարարության մեջ։
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել