Yerkir.am-ը գրում է.

Իրանը դարձել է երկրորդ երկիրը, որը պայմանագիր է կնքել ԵԱՏՄ-ի հետ ազատ առևտրի գոտու ստեղծման մասին: 2015 թվականին նման համաձայնագիր են ստորագրել ԵԱՏՄ-ն ու Վիետնամը. գրում է Россия Сегодня-ն` անդրադառնալով դրան, թե ինչ կտա այդ համաձայնագիրը ԵԱՏՄ երկրներին:

Նշվում է, որ շատ իրանական ապրանքներ ունենալու են զրոյական մաքսատուրք: Դրանց թվում են ցիտրուսները, պիստակը, ծովամթերքը, թուզը, դդումն ու ձմերուկը, հյութերը, ինչպես նաև գորգերը, ներկերը, պլաստմասը: Իրանական խնձորների, լոլիկների և վարունգների մաքսատուրքը նվազելու է միայն աշուն-ձմեռ շրջանում: Հետագայում, ըստ Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ Տիգրան Սարգսյանի, կողմերը պետք է պայմանավորվեն ազատ առևտրի գոտու լիաֆորմատ համաձայնագրի վերաբերյալ:

Արևելագետ և տնտեսագետ  Սաիդ Գաֆուրովը գործակալության հետ զրույցում նշել է , որ քանի որ իրանական շուկան հետաքրրված  է գրեթե ամեն ինչով, համաձայնագիրը բացառիկ հնարավորություններ է բացում ռուսկան շուկայի համար:

Գաֆուրովի կարծիքով՝ ռուս սպառողը կարող է հետաքրքրված լինել առաջին հերթին հիասքանչ մրգերով և բանջարեղեններով, սակայն իրանցիները պատրաստ են տրամադրել արտադրանքի ավելի լայն տեսականի:

Փորձագետների կարծիքով՝ ԵԱՏՄ-ի և Իրանի միջև ապրանքների տարանցման հարցում կարևոր դեր է զբաղեցնելու Հայաստանը:

Ըստ Գաֆուրովի` Իրանի տնտեսական կյանքում բավականին ամուր դիրքեր ունի հայկական սփյուռքը, ինչը նույնպես մեծացնում է Երևանի ներուժը:

 Գաֆուրովի կարծիքով՝ ԵԱՏՄ երկրների ընկերությունների համար օգուտը կգերազանցի հնարավոր ամերիկյան պատժամիջոցներից առաջացած վնասները:


«Հնարավորությունների երկրորդ նման պատուհան չի լինի»,- պնդել է տնտեսագետը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել