Armenpress.am-ը գրում է.

Քուվեյթը ՄԱԿ-ի Անտվանգության խորհրդի բանաձեւի նախագիծ Է պատրաստել, որը դատապարտում Է Իսրայելի գործողությունները Գազայի հատվածում բողոքի ակցիաները ճնշելիս եւ կոչ Է անում տարածաշրջանում տեղավորել պաղեստինցիների պաշտպանության միջազգային առաքելություն: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ՏԱՍՍ-ին հայտնել Է համաշխարհային կազմակերպության կենտրոնակայանի մի աղբյուր: Նրա խոսքով տեքստը տարածվել Է Անվտանգության խորհրդի անդամների շրջանում եւ կարող Է քննարկվել մինչեւ այս շաբաթվա վերջը:

Նրա խոսքով՝ նախագծում «ամենայն վճռականությամբ» դատապարտվում Է Իսրայելի կողմից քաղաքացիական անձանց դեմ ուժի կիրառումը օկուպացված պաղեստինյան տարածքներում, նախեւառաջ Գազայում: Հրեական պետության իշանություններից պահանջվում Է անհապաղ դադարեցնել այդ գործողությունները եւ հարգել իր հանձնառությունները միջազգային իրավունքի շրջանակներում:

Մայիսի 15-ին Գազայի հատվածի հետ Իսրայելի սահմանին կատաղի ընդարումներ են տեղի ունեցել պաղեստինցի բնակչության եւ իսրայելացի զինվորականների միջեւ, ինչի առիթ Է դարձել նույն օրն Իսրայելում ԱՄՆ-ի դեսպանատան պաշտոնական տեղափոխումը Երուսաղեմ: Վերջին տվյալներով՝ ընդհարումների ընթացքում զոհվել Է 60-ից ավելի պաղեստինցի, վիրավորվել են ավելի քան 2,8 հազար բնակիչներ: Գազայի եւ Իսրայելի սահմանին բողոքի ակցիաները շարունակվում են մարտ ամսվա վերջից, միջազգային հումանիտար կազմակերպությունների տվյալներով՝ այդ ժամանակահատվածում տուժել Է ավելի քան 10 հազար մարդ, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել