«Կառավարության երեկվա նիստում վարչապետ Նիկոլ Փաշինյանն առաջարկել է կրճատել ծառայողական մեքենաների թիվը: «Դրանք բոլորը պետք է գույքագրել ու լուրջ կրճատումներ անել»,- ասել է նա:


Թե գերատեսչություններից քանիսը կարձագանքեն այս առաջարկին, ու ինչքան ծառայողական մեքենա կկրճատվի, կերևա առաջիկայում, բայց մինչ այդ պետք է վարչապետին և նրա նորանշանակ պետեկամուտների կոմիտեի ղեկավարին հուշենք, որ նման ծառայողական մեքենաների անհարկի առատություն կա նաև ՊԵԿ-ում: Ամեն օր միկրոավտոբուսների շարասյունը (որքան տեղյակ ենք` 9 ավտոմեքենա) սպասում է ՊԵԿ-ի աշխատակիցներին՝ նրանց անփորձանք տուն տանել-բերելու համար:


Փաստորեն, նրանք արտոնյալների դաս են, նրանց «պալոժ չի» հասարակական տրանսպորտով երթևեկելը: Հուսանք` այս կոմիտեն էլ կենթարկվի վարչապետի հրահանգին:


Մինչ այդ հիշեցնենք, որ երբ Կարեն Կարապետյանը դարձավ վարչապետ, նա էլ առաջարկեց կրճատել ծառայողական մեքենաների թիվը, անցնել խնայողությունների, իսկ արդյունքը եղավ այն, որ դուրս գրվեցին, այսպես ասած, «անպետք» մեքենաները»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել