Հիսուս Քրիստոսը մեղադրվում է հեռախոսի գողության մեջ և ձերբակալվել է: Բոլորն էին զարմացած այս դեպքից։ Հիսուս Քրիստոսը գող է և պետք է բանտ նստի։ Եվ կարդացողները թող չշտապեն մեղադրել հավատն անարգելու մեջ։ Այս փաստն ապացուցել են ոստիկանները, որոնք վերջերս ձերբակալել էին մի մարդու, ով հեռախոս էր գողացել, և նրա հայտնվելն անվանել «երկրորդ հայտնություն»։

Հանցագործը Մոսկվայի բնակիչ էր, որի անունն անձնագրում գրված է Հիսուս, իսկ ազգանունը՝ Քրիստոս։ Պարզվում է, որ նախորդ շաբաթ առողջապահական կենտրոնի միջոցառումից հետո բժիշկներից մեկի հեռախոսն անհետացել է։ Ոստիկանները հետաքննություն անցկացրին և տեսագրությունների միջոցով հայտնաբերեցին, որ այդ օրը ոմն տղամարդ, օգտվելով իրավիճակից, վերցրել է կնոջ հեռախոսն ու փախել։ Տղամարդու տվյալները հայտնաբերվեցին միջոցառման ներկա գտնվողների ցուցակում։ Տղամարդը, ով արդեն վաղուց 33 տարեկան չէ, միանգամից ձերբակալվեց, բայց նրա մասին լուրերը կայծակնային արագությամբ տարածվեցին հասարակության մեջ։ Նրա դեմ քրեական գործ է հարուցվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել