Yerkir.am-ը գրում է.

Արմավիրի ԲԿ-ից yerkir.am-ին տեղեկացրին, որ այս պահին իրենց և Մեծամորի հիվանդանոցում բուժում է ստանում 60 տուժած, ովքեր այնտեղ են տեղափոխվել թունավորման ախտորոշմամբ:

«Բոլորը կերել են հավով բրդուճներ, որը սննդամթերքի մատակարարմամբ զբաղվող կազմակերպություններից մեկի կողմից է եղել պատրաստված»,- ասացին հիվանդանոցից: Նշենք նաև, որ տուժածներն աշխատում են «Տիեռասե դե Արմենիա» ՓԲԸ-ում, որը հայտնի է «Էռնեկյանի հողեր»  անունով:

18:34-ին Արմավիրի ԲԿ-ից «911» ծառայությանը տեղեկություն է ստացվել, որ սննդային թունավորման ախտանիշներով իրենց է դիմել Արմավիրի մարզի Արևադաշտ գյուղի մոտակայքում գտնվող խաղողագործությամբ զբաղվող «Հայաստանի հողեր» փակ բաժնետիրական ընկերության 90 աշխատակից:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել