Բաղադրիչներ

  • ձու - 4 հատ
  • վարսակի փաթիլներ (հերկուլես) - 10 ճ/գ
  • ցորենի թեփ - 200 գ
  • մեղր - 4 ճ/գ
  • յոգուրտ դասական - 170 գ
  • սոդա - 1 թ/գ
  • վանիլին - ըստ ճաշակի
  • ձիթայուղ - 4 ճ/գ
  • թխկու օշարակ - ըստ ճաշակի

Պատրաստման եղանակ

  1. Պատրաստում ենք դիետիկ տորթը, որի համար ձուն, յոգուրտը, կարագն ու մեղրը խառնում ենք։
    դիետիկ-տորթ-մեղրով-3
  2. Ավելացնում ենք վարսակի փաթիլները, ցորենի թեփն ու սոդան։ Այս բաղադրիչները լավ խառնում ենք՝ վերածելով միասեռ զանգվածի։
    դիետիկ-տորթ-մեղրով-4
  3. Խմորը լցնում ենք սիլիկոնե ձևամանի մեջ ու ստանում ենք 1 սմ հաստությամբ խմորաշերտեր։ Ստացվում է այդպիսի 4 շերտ, որոնք 10-15 րոպե թխում ենք 180 աստիճան տաքացրած ջեռոցում։
    դիետիկ-տորթ-մեղրով-5
  4. Պատրաստում ենք կրեմը, որի համար թխկու օշարակը կամ շաքարավազին փոխարինող զանգվածը լցնում ենք տարայի մեջ, ավելացնում ենք կաթնաշոռն ու վանիլինը և հարում ենք։
    դիետիկ-տորթ-մեղրով-6
  5. Երեք խմորաշերտերը կրեմապատում ենք, իսկ չորրորդը վերածում ենք փշուրների՝ տորթը ձևավորելու համար։
    դիետիկ-տորթ-մեղրով-7
  6. Բարի ախորժակ։
    դիետիկ-տորթ-մեղրով-8
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել