Yerkir.am-ը գրում է.

Բեռլինն ուսումնասիրում է ԱՄՆ-ի պատժամիջոցների պատճառով իրանական փոքր և միջին բիզնեսին հասցված վնասի փոխհատուցում տրամադրելու հնարավորությունը: Այդ մասին հայտարարել է  Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը. հայտնում է РИА Новости-ն:

Ըստ Մերկելի` հնարավոր է  փոքր և միջին ձեռնարկություններին որոշ արտոնություններ տրամադրել, բայց դա ամենևին համապարփակ բնույթ չի կրելու:

ԱՄՆ-ը միակողմանիորեն դուրս է եկել իրանական միջուկային գործարքից և խոստացել պատժամիջոցներ սահմանել:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել