Yerkir.am-ը գրում է.

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը ներգաղթյալներին «կենդանիներ» է անվանել. հայտնում է РЕГНУМ-ը: Նա այդ մասին ասել է մայիսի 16-ին` ելույթ ունենալով Կալիֆոռնիայում իրավիճակին նվիրված կլոր սեղանի ժամանակ:

Թրամփը դատապարտել է միջազգային Mara Salvatrucha քրեական խմբավորման դաժանությունը, որի անդամ են հաճախ դառնում անօրինական ներգաղթյալները: «Մենք այդ մարդկանց դուրս ենք հանում երկրից: Չեք կարող պատկերացնել` որքան վատն են այդ մարդիկ, նրանց մարդ չեն, այլ կենդանիներ են»,- ասել է նա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել