Կոճապղպեղը շատ հայտնի բաղադրիչ է ասիական խոհանոցում: Այն օժտված է բուժական հատկություններով, որոնք գնահատվել ու կիրառվել են հարյուրավոր տարիներ շարունակ:

Կոճապղպեղի կիրառումը կարող է շատ օգտակար լինել ձեր օրգանիզմի համար: Այն՝

  • լավացնում է մարսողական համակարգի աշխատանքը,
  • լավացնում է նյութափոխանակությունը,
  • ազատում է սրտխառնոցից,
  • թեթևացնում է ցավը,
  • նվազեցնում է խոլեստերինի մակարդակը,
  • պայքարում է բորբոքումների դեմ,
  • լավացնում է ուղեղի աշխատանքը,
  • նվազեցնում է ինֆարկտի և ինսուլտի վտանգը,
  • օժտված է հակաքաղցկեղային հատկություններով։

Բուժական նպատակներով ամենաշատը կիրառվում են կոճապղպեղի արմատները, քանի որ դրանք ավելի սննդարար են և հարուստ են օգտակար հատկություններով: Այն կարող եք օգտագործել չորացրած, փոշենման, թարմ, որպես յուղ և հյութ:  Այս հոդվածում մենք ձեզ կպատմենք, թե ինչու է հարկավոր օգտագործել կոճապղպեղ ամեն օր:

  1. Կոճապղպեղն ունակ է նվազեցնելու ցավը

Համաձայն վերջին հետազոտությունների, որ անցկացվել են Ջորջիայի համալսարանում, կոճապղպեղի ամենօրյա օգտագործումը թեթևացնում է մկանային ցավերը 25%-ով:  Բացի այդ այս հրաշք արմատները կոգնեն ձեզ դաշտանային ցավերի ժամանակ:

  1. Կոճապղպեղը կարող է նվազեցնել խոլեստերինի մակարդակը

Բրիտանացի գիտնականներն անցկացրել են 45-օրյա հետազոտություններ, որում մասնակցում էին 80-ից ավելի հիվանդներ խոլեստերինի բարձր մակարդակով: Նրանք ամեն օր ընդունել են 3 գրամ աղացած կոճապղպեղ: Հետազոտության արդյունքներն ուղղակի ապշեցնող են եղել: Բոլոր փորձարկում անցնողների խոլեստերինի մակարդակը նորմային համաատասխան էր:

  1. Կոճապղպեղը թեթևացնում է մարսողական խնդիրները

Այս բազմամյա բույսը պարունակում է ֆենոլային միացություններ, որոնք լիովին հեռացնում են աղեստամոքսային տրակտի գրգռվածությունը:

Այս առիթով անցկացվել է հետազոտություն, որին մասնակցել են 24 առողջ մարդիկ: Հետազոտության արդյունքները ցույց են տվել, որ օրական ուտելուց առաջ 1-2 գրամ կոճապղպեղի փոշի օգտագործելու դեպքում ստամոքսային խանգարումները նվազում են 50 %-ով:

  1. Կոճապղպեղը պայքարում է բորբոքումների դեմ

Օստեոարթրոզը բավականին տարածված հիվանդություն է, որն առաջացնում է ցավ հոդերում: Վերջերս հետազոտություն են անցկացրել 247 մարդու մասնակցությամբ, ովքեր տառապում են ծնկային հոդերի օստեոխոնդրոզով: Արդյունքները ցույց են տվել, որ կոճապղպեղի արմատ օգտագործող հիվանդների մոտ ցավն ավելի նվազ է եղել, և ավելի քիչ դեղամիջոցների անհրաժեշտություն է եղել:

  1. Կոճապղպեղը լավացնում է ուղեղի աշխատանքը

Համաձայն վերջին հետազոտությունների՝ կոճապղպեղի արմատը պարունակում է կենսաբանական ակտիվ կոմպոնենտներ և հակաօքսիդանտներ: Այն օժտված է հզոր հակաբորբոքային հատկություններով: Փորձը, որին մասնակցել են 60 միջին հասակի կանայք, ցույց է տվել, որ կոճապղպեղը նպաստում է աշխատողների հիշողության լավացմանը:

  1. Կոճապղպեղը վերացնում է սրտխառնոցը

Կոճապղպեղի թեյը կամ հենց հում վիճակում կոճապղպեղի օգտագործումը արդյունավետորեն վերացնում է սրտխառնոցը հատկապես հղիության ընթացքում, ինչպես նաև առավոտյան սրտխառնոցի դեպքում: 12 հետազոտությունների տվյալների համաձայն, որին մասնակցել են 1278 հղի կանայք, 1-1,5 գրամ հում կոճապղպեղի օգտագործումը նշանակալիորեն վերացրել է սրտխառնոցը:

  1. Կոճապղպեղը նվազեցնում է սրտանոթային հիվանդությունների ռիսկերը

Արյան մեջ շաքարի բարձր մակարդակը սրտանոթային հիվանդությունների առաջացման հիմնական ֆակտորներից է: Վերջին ուսումնասիրությունները, որին մասնակցել էին 2-րդ տիպի շաքարային դիաբետով հիվանդներ, ցույց տվեցին, որ օրական 2 գրամ աղացած կոճապղպեղը, նվազեցնում է արյան մեջ շաքարի մակարդակը և սրտանոթային հիվանդությունների վտանգը նվազագույնը 10%-ով:

  1. Կոճապղպեղը քաղցկեղի թշնամին է

Կոճապղպեղի արմատները պարունակում են մի տարր, որը կոչվում է գիգերոլ: Այն դարձել է մի շարք հետազոտությունների առարկա, որտեղ ցույց են տվել, որ ամեն օր 2 գրամ կոճապղպեղի էքստրակտ օգտագործելու դեպքում նվազում են աղիների բորբոքային պրոցեսները:

Այժմ դուք գիտեք՝ որքան օգտակար հատկություններով է օժտված կոճապղպեղի հրաշք արմատները և նրա կողքով այլևս լուռ չեք անցնի: Անպայման կիսվեք այս տեղեկատվությամբ ընկերների հետ, թող նրանք նույնպես իմանան ինչպես խնայել գումարը՝ ավելորդ դեղամիջոցներ չգնելով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել