«Երեկ քաղաքապետարանում տեղի ունեցած ակցիայի արդյունքում, երբ ակտիվիստները ներխուժել են շենք, նրանց դեմը փորձել են կտրել ինչպես ոստիկանները, այնպես էլ քաղաքապետա­րանի պաշտոնյաները: Նրանց մեջ է եղել նաև աշ­խատակազմի քարտուղար Սերգեյ Մակարյանը, ում ինքնազգացողությունը քաշքշուքից վատացել է: Նրան տեղափոխել են Նորք-Մարաշի սրտաբա­նական հիվանդանոց: Մենք տեղեկացանք, որ Մակարյանի սիրտը շտապ ստենտավորել են: Այժմ վիճակը լավ է: Սերգեյ Մակարյանն առանց այդ էլ սրտի հետ կապված խնդիր է ունեցել, նախկինում էլ է սիրտը ստենտավորված եղել, իսկ երեկվա մի­ջադեպի հետևանքով վիճակը կրկին սրվել է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել