Նյու Յորքի բնակիչ Մեթյու Էմանուելն իր տան տարածքում հայտնաբերել է մետաղյա սեյֆ, որը լի էր գումարով։ Գտածոն հայտնաբերվել էր տան հետնամասում գտնվող հատվածի վերանորոգման ժամանակ, որտեղ նախատեսել էին ծառեր տնկել։ Սեյֆը հազիվհազ բացելուց հետո Մեթյուն այնտեղ գումար, թանկարժեք զարդեր և կարևոր փաստաթղթեր հայտնաբերեց։ 16,300 դոլարը բավականին լավ պահպանվել էր, բայց որոշ թղթադրամներ էլ խոնավությունից վնասվել էին։ Ըստ հայտնաբերված փաստաթղթերի՝ այդ ամենի տերը Մեթյուի հարևանն է եղել։ Մեթյուի տեղափոխվելուց մի քանի տարի առաջ նրա հարևաններից գողացել էին սեյֆը, որն այդպես էլ չի գտնվել ոստիկանության կողմից։ Գտածոն և դրա պարունակությունը վերադարձվեցին տերերին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել