Կարիճ
Բացի նրանից, որ Կարիճի բնավորությունն առանց այդ էլ շատ ծանր է, նա նաև չափազանց խանդոտ է: Նա ցանկանում է իմանալ բացարձակապես ամեն բան իր կեսի մասին՝ որտեղ է, ում հետ է, և անգամ խանդում է 10 տարի առաջվա հարաբերություններին:
Խոյ
Թվում է, թե ինչպես կարող է այսքան ինքնավստահ մեկը խանդոտ լինել: Պարզվում է՝ Խոյերն ասես փոքրիկ երեխաներ լինեն, որոնք վախենում են, որ իրենց կլքեն: Այդ իսկ պատճառով նրանք ամեն կերպ փորձում են կանխել դա:
Առյուծ
Առյուծի աննախադեպ եսասիրությունն ու եսակենտրոնությունը նրան թույլ չեն տալիս պատկերացնել, թե ինչպես կարող է ինչ-որ մեկը լքել իր նման հրաշքին: Նա չի խանդում, նա պարզապես ձեզ իր սեփականությունն է համարում և չի պատրաստվում կիսվել ոչ ոքի հետ:
Կույս
Կույսի խանդի պատճառն անինքնավստահությունն է և ամեն բան վերահսկելու մոլուցքը: Նմանատիպ վարքը կարող է անգամ ամենահամբերատարին հունից հանել:
Խեցգետին
Խեցգետինը սարսափում է դավաճանված լինելու մտքից: Նա փորձում է դրա վրա չկենտրոնանալ, սակայն, միևնույն է, սաստիկ խանդում է: