«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ դատական հայց է ներկայացվել Երևանի ավագանու ՀՀԿ խմբակցության անդամ Նաիրա Նահապետյանի՝ ՀԷԿ-երի Նառայի դեմ:


«Իրավունքի կողմ» ԻՀԿ նախագահ Լիլիթ Մարտիրոսյանը դիմել է Երևանի ընդհանուր իրավասության դատարան՝ ընդդեմ Նաիրա Նահապետյանի՝ պահանջելով, որ դատարանը պարտադրի հանրապետական տիկնոջը իրենից ներողություն խնդրել վիրավորելու և արժանապատվությունն արատավորելու համար:


Բանն այն է, որ դեռ նախորդ տարի «Իրավունքի կողմ» իրավապաշտպան ՀԿ-ն հայտարարություն էր տարածել այն մասին, որ 2017-ի հուլիսի 3-ին, ժամը 18.30-ի սահմաններում Երևանի ավագանու անդամ, ՀՀԿ խմբակցությունից Նաիրա Նահապետյանը, ապօրինաբար մուտք գործելով իրենց կազմակերպություն, ներկայացել էր, որ ինքը Երևանի քաղաքապետարանի աշխատակից է, կազմակերպության նախագահ Լիլիթ Մարտիրոսյանից պահանջել է կազմակերպության գործունեության վերաբերյալ փաստաթղթեր:

Լիլիթ Մարտիրոսյանը հոգեբանական ճնշման տակ ցուցադրել է ԻՀԿ-ի գործունեության վերաբերյալ որոշ փաստաթղթեր, և Ն. Նահապետյանը վերջինիս սպառնացել է. «Եթե դուք ձեր փասափուսեն չհավաքեք և չհեռանաք, ես գրասենյակը փակել կտամ»:


Ի դեպ, փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ: Այս դեպքի մասով կազմակերպությունը դիմել է նաև դատարան արդեն վիրավորական արտահայտությունների համար»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել