Լոս Անջելեսում քննվում է Երկաթե մարդու համազգեստի գողության դեպքը, որում Ռոբերտ Դաունի կրտսերը նկարահանվել է 2008 թվականից:

The Hollywood Reporter-ի տրամադրած տեղեկատվության համաձայն՝ մայիսի 8-ին ոստիկանությունը հայտարարեց լեգենդար կոստյումի գողության մասին: Պահեստից անհետացել է գլուխը, կրծքավանդակը, ոտքերը և զենքը: Այս համազգեստը կրում էր Ռոբերտ Դաունի կրտսերը նկարահանումների ժամանակ սկսած 2008 թվականից:

Հավաքածուի արժեքը 325 հազար դոլար է: Պահեստի աշխատակիցները հայտնում են, որ վերջին վերանայման ընթացքում ամեն ինչ տեղում է եղել: Ոստիկանությունը փորձում է դուրս գալ հանցագործի հետքի վրա, սակայն մինչ օրս որևէ կասկածյալ չկա:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել