operativ.am-ը գրում է

ՖԻՖԱ-ն այսօր հրապարակել է այն թիմերի ցուցակը, որոնք 2021թ-ին կմասնակցեն ֆուտբոլի աշխարհի առաջին ակումբային առաջնությանը։

«ՍԿԱ-Խաբարովսկ»–ը մերժեց Կորյանին. հայ հարձակվողը լքեց ռուսական ակումբը
Եվրոպան կարող են ներկայացնել 10+1 թիմեր՝ իտալական «Ինտերը», «Միլանը» և «Յուվենտուսը», իսպանական «Ռեալ Մադրիդը» և «Բարսելոնան», անգլիական «Մանչեսթեր Յունայթեդը» և «Լիվերպուլը», գերմանական «Բավարիան», նիդեռլանդական «Այաքսը», ֆրանսիական «ՊՍԺ»-ն։ Բացի այդ, վերջին տեղին հավակնում է հետևյալ թիմերից մեկը՝ «Մանչեսթեր Սիթի», «Չելսի», «Ատլետիկո», «Պորտու», «Բենֆիկա», «Բորուսիա»։

Հարավային Ամերիկայից կարող են որակավորվել երեք թիմեր, Հյուսիսային Ամերիկայից՝ երկու։ Եվս երկուական քվոտաներ տրամադրվել են Աֆրիկային և Ասիային։

Ֆուտբոլի աշխարհի ակումբային առաջնությունը տեղի կունենա 2021թ-ի հունիսի 10-28-ը, վայրն առայժմ անհայտ է։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել