Yerkir.am-ը գրում է.

Իսրայելի վարչապետ Բինյամին Նեթանյահուն կոչ է արել Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին` իրեն բարոյականություն չսովորեցնել. հայտնում է РИА Новости-ն:

«Էրդողանը ՀԱՄԱՍ-ի խոշորագույն կողմնակիցներից է և, անկասկած, հասկանում է` ինչ է նշանակում ահաբեկչություն և սպանդ: Խորհուրդ եմ տալիս Էրդողանին` մեզ բարոյականություն չսովորեցնել»,- ասել է նա:

Նախօրեին, խոսելով Գազայի հատվածում բախումների մասին, Էրդողանը Իսրայելին ահաբեկչական պետություն էր անվանել, իսկ պաղեստինցիների նկատմամբ վերաբերմունքը ցեղասպանություն որակել:

Հիշեցնենք, որ պաղեստինցիների և իսրայելական ուժայինների միջև բախումներ են տեղի ունեցել, ինչի հետևանքով զոհվել է  61 պաղեստինցի: Ակցիաները կապված էին ԱՄՆ-ի` երկրի դեսպանատունը Երուսաղեմ տեղափոխելու որոշման հետ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել