Հորոսկոպի որոշ նշաններ ծնվում են անկախ և միշտ մտածում են իրենց մասին։ Նրանք ունեն իրենց կարծիքը, ամեն բան ինքնուրույն են անում, փորձում են հույս չդնել ուրիշների վրա։

Եվ այսպես՝ ահա հորոսկոպի 6 նշանները, որոնք միշտ մտածում են ինքնուրույն, ու ում վրա գրեթե անհնարին է ազդելը։

Ջրհոս

Ջրհոսներն ազատ մտածողներ են, և այն, թե ինչին են նրանք հավատում, ինչ են անում կամ խոսում, կախված չէ շրջապատից։ Նրանք իրենց պարտադրված չեն զգում սիրել ինչ-որ բան միայն այն բանի համար, որ դա սիրված է, կամ մարդիկ խորհուրդ են տալիս։

Ջրհոս տղամարդիկ երբեք չեն համաձայնում ամբոխի հետ և չեն անում այն, ինչ սպասում են նրանցից։ Նրանք ամեն բան անում են ամենաստեղծագործ և ունիկալ եղանակով։

Աղեղնավոր

Աղեղնավորները պետք է լինեն բավարար ազատ՝ գնալու համար այնտեղ, ուր ուզում են և անելու համար այն, ինչ ուզում են։ Նրանք չեն ուզում մյուսներից թույլտվություն խնդրել։ Աղեղնավորները կարողանում են հարմարվել, այդ պատճառով նրանք երբեք չեն անհանգստանում այն մասին, թե ինչ կպատահի նրանց հետ։

Նրանք կարողանում են ռիսկի դիմել ու ամեն ինչին մարտահրավեր նետել առանց խուճապի մատնվելու, քանի որ հավատում են իրենց հմտություններին և ունակություններին։ Նրանք չեն ուզում կապվել որևէ բանի հետ թե՛ ֆիզիկապես, թե՛ էմոցիոնալապես։

Խոյ

Խոյերին այդքան անկախ դարձնող բաներից մեկը հավատն է սեփական ուժերի հանդեպ։ Նրանք կարող են ռիսկի դիմել կամ սխալ որոշումներ ընդունել, բայց գիտեն, որ վերջիվերջո հասնելու են այնտեղ, որտեղ պետք է լինեն և իմանալու են այն, ինչ պետք է իմանան։ Նրանք վստահում են իրենց ներքին ձայնին։

Խոյ տղամարդիկ փորձում են կենտրոնանալ դրականի վրա ցանկացած իրավիճակում և ձգտում են անել այնպես, որ իրենց լավ զգան։ Ընդհանուր առմամբ լավատես են։

Երկվորյակներ

Երկվորյակները, որպես կանոն, չեն ուզում այն, ինչ կա ուրիշ մարդկանց մոտ։ Նրանք չեն նախանձում, ամեն ինչ անում են իրենց համար։ Երկվորյակները չեն ապրում գովասանքի համար, քննադատությունն էլ սրտին մոտ չեն ընդունում։ Մյուսների քննադատությունից նրանք փորձում են վերցնել այն, ինչ օգտակար է նրանց համար, բայց թույլ չեն տալիս, որ դա ազդի այն բանի վրա, ինչ նրանք անում են։

Այծեղջյուր

Բոլորը գիտեն՝ որքան աշխատասեր են Այծեղջյուրները, բայց չեն կարողանում հասկանալ՝ որքան անկախ են նրանք։ Այո, նրանց դուր է գալիս անկախությունը, որը գալիս է ֆինանսական ազատությունից, բայց նախընտրում են անել այն, ինչ դուր է գալիս նրանց, ոչ թե անել մի բան՝ միայն հանուն շատ գումարի։ Այծեղջյուրները սովորաբար փորձում են աշխատել ինքնուրույն և լինել իրենց սեփական ղեկավարները։

Կույս

Կույսերը չափից շատ բան գիտեն ինչ-որ մեկի ղեկավարության տակ լինելու համար։ Նրանք արել են իրենց հետազոտությունը, գիտեն փաստերն ու հավանաբար արդեն պարզել են ինչպես լուծել խնդիրները։ Նրանք չեն ուզում ինչ-որ մեկի օգնությանը դիմել, չափազանց անկախ են դրա համար։ Կույսերն ինքնավստահ են, ու նրանց համար դժվար է հավատալը, որ մյուսները գիտեն՝ ինչ պետք է անեն իրենք, կամ գիտեն ինչպես ինչ-որ բան անել ավելի լավ։ Կույսերը սահմաններ են գծում և մյուսներին թույլ չեն տալիս անցնել դրանք։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել