Tert.amLife-ը գրում է.

Հայկական շոու բիզնեսի հայտնի սիրային զույգը՝ Դավիթ Աղաջանյանն ու Աննա Դովլաթյանը, վերջերս են վերադարձել Սոչիից, որտեղից այս ընթացքում սիրառատ լուսանկարներ էին հրապարկում: Tert.am Life-ի հետ զրույցում Դավիթը պատմել է Սոչի մեկնելու նպատակի ու այնտեղ անցկացրած օրերի մասին:
 
Դավիթը նշեց, որ այցը բացառապես գործնական բնույթ է ունեցել, աշխատանքային հանդիպումներ է ունեցել, որոնց ժամանակ սիրելին իրեն ուղեկցել է. «Ես Սոչի մեկնել էի բիզնես համաժողովի մասնակցելու նպատակով որպես Հայաստանում UDS Game-ի պաշտոնական ներկայացուցիչ, որը զբաղվում է փոքր ու միջին բիզնեսին առնչվող հարցերով»:
 
Զույգի հրապարակած լուսանկարները Սոչիի տեսարժան վայրերից, տպավորություն են թողնում, թե իրենք նաև հասցրել են հանգիստը վայելել, մինչդեռ Դավիթը հավաստիացնում է, որ բազմազբաղ աշխատանքային գրաֆիկ է ունեցել և հանգստանալու ժամանակ չի եղել։ «Բազմաթիվ գործնական հանդիպումներ եմ ունեցել, Հայաստան եմ հրավիրել մարդկանց, որոնց հետ նոր բիզնես ծրագիր ենք ներկայացնելու։ Դա թույլ կտա ՌԴ-ից Հայաստան անվճար ուղևորվել:
Բացի գործնական հանդիպումները, ոչինչ անել չեմ հասցրել»:

 

Դավթի խոսքով` իրենք պետք է ավելի վաղ վերադառնային Հայաստան, սակայն թռիչքը բաց են թողել փոքրիկ ձախորդության պատճառով: «Ոտքս ոլորվել էր, ինչի հետևանքով ուռել էր ու բորբոքվել: Չէի կարողանում քայլել, գնացի հիվանդանոց: Այնտեղ առաջարկեցին պառկել և բուժում ստանալ, բայց հրաժարվեցի, ներարկումներ անելուց հետո ինձ դուրս գրեցին: Մեր թռիչքի օրն էր, բայց ինձ արգելեցին այդ վիճակով ինքնաթիռ նստել։ Ավիատոմսը կորցրեցինք ու երկու օր ուշ վերադարձանք Հայաստան»,- ասաց Դավիթն ու ավելացրեց, որ բուժումը շարունակում է, խնդիրը, գրեթե, անցել է:

 

Ամբողջական հոդվածը կարցող եք կարդալ այստեղ

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել