«Ամենայն հավանականությամբ «Ելք» խմբակցության ղեկավարի ամենահավանական թեկնածուն համարվում է ՔՊ փոխնախագահ Լենա Նազարյանը:


Պատահական չէ, որ նա չնշանակվեց գործադիրում, այլ գերադասեց մնալ խորհրդարանում:

«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Լենա Նազարյանը նշեց, որ այս հարցով քննարկումներ չեն եղել և դեռ հայտնի չէ, թե ով կլինի:


Միևնույն ժամանակ նա ընդգծեց, թե խմբակցության ղեկավարը կրկին ՔՊ-ի պատգամավորներից կարող է լինել:

Հիշեցնենք, որ ի սկզբանե հենց այդպիսին է եղել պայմանավորվածությունը, որ խմբակցության ղեկավարը կլինի ՔՊ-ից, Երևանի ավագանիում «Ելք» խմբակցության ղեկավարը՝ «Լուսավոր Հայաստանից»:


Չնայած «Ելք»-ում ԼՀԿ ներկայացուցիչները հույս են ունեցել այդ պաշտոնը տալ Էդմոն Մարուքյանին, որը, ի դեպ, «Ելք»-ի համամասնական ցուցակի առաջին համարն էր, սակայն չի ստացվի, մանավանդ՝ հիմա այդ խմբակցությունում ՔՊ-ականները գերակշռում են», -գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել