«ԱԺ «Ելք» խմբակցության հա­մամասնությունը կփոխվի: 4 պատգամավոր գործուղվել է կառավարություն, այդ թվում՝ Նիկոլ Փաշինյանը, ուստի խմբակցությունում «Քաղպայմանագիրը» կբարելավի դիրքերը: Եթե մինչ փոփոխություն­ները հետևյալ պատկերն էր՝ 4 պատգամավոր «ՔՊ»-ից, 3-ը՝ «Լուսավոր Հայաստանից», 2-ը՝ «Հանրապետությունից», և «ՔՊ»-ն փոքրամասնություն էր գաղափարապես իրար ավելի մոտ «ԼՀ»-ի և «Հանրապետության» կողքին, հիմա ձայները բաշխվում են 50/50, քանի որ «Հանրապետության» անդամ Արտակ Զեյնալյանի, «ԼՀ» ներկայացուցիչ Մանե Թանդիլյանի, «ՔՊ»-ականներ Արարատ Միրզոյանի ու Նիկոլ Փաշինյանի փոխարեն խմբակցությունը կհա­մալրվի «ԼՀ» անդամ Հայկ Կոնջորյանով և 3 «ՔՊ»-ականներով՝ Հովիկ Աղազարյան, Հրաչյա Հակոբյան, Ալեն Սիմոնյան: Հիշեցնենք, որ «Ելք»-ում որոշումներն ընդունվում են կոնսենսուսով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել