«ՀՀ պետական եկամուտների կոմիտեի հարկային տեսուչները վերջին օրե­րին սկսել են «առանձնահատուկ խս­տությամբ» ստուգել և տուգանել «Սուրմալու» առևտրի կենտրոնի առևտրականներին: Այս տեղեկությու­նը ճշտելու նպատակով «Ժողովուրդ» օրաթերթը դիմեց ՊԵԿ, որտեղից փո­խանցեցին, որ փոքր հարկ վճարողների հարկային տեսչություն-վարչության աշխատակիցների կողմից ապրիլի 1- ից մինչև մայիսի 10-ն ընկած ժամանա­կահատվածում իրականացվել են միայն ՀԴՄ շահագործման կանոնների պահ­պանման ճշտության ստուգումներ: Ին­չի արդյունքում 51 հարկ վճարողների մոտ արձանագրվել են խախտումներ: ՊԵԿ-ից հայտնեցին նաև, որ «Առինջ մոլ» առևտրի կենտրոնում 12 ստուգում է իրականացվել «Փեթակ»-ում՝ 9, «Սուրմալու» առևտրի կենտրոնում՝ 7 ստուգում: Ըստ ՊԵԿ-ի՝ ստուգումների համար հիմք են հանդիսացել ՊԵԿ տե­ղեկատվական բազայում առկա տվյալների վերլուծության, ՊԵԿ մոնիտորինգի կենտրոնից ստացված տեղեկատվության հիման վրա ստուգումների բա­ժինների աշխատակիցների իրականացրած ռիսկերի տեսողական նույնականացման արդյունքում հարկ վճարողների կողմից գնորդներին ՀԴՄ կտրոն­ներ չտրամադրելը»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել