Այս համեղ կարկանդակները պատրաստվում են ընդամենը 20 րոպեում։ Սիրում եմ այն մատուցել ընտանիքիս անդամներին առավոտյան՝ նախաճաշին։

Բաղադրիչներ՝

  • 1 բաժակ կեֆիր,
  • 2 հավի ձու,
  • 4 բաժակ ալյուր,
  • 3 ճաշի գդալ բուսական յուղ,
  • 1 թեյի գդալ սոդա,
  • 2 թեյի գդալ շաքար։

Միջուկ՝ 5 ձու, ըստ ճաշակի աղ և կանաչի։

Պատրաստման եղանակը՝

Խառնում ենք կեֆիրը սոդայի հետ։ Թողնում ենք 3 րոպե այդպես։

Այդ ընթացքում պատրաստում ենք միջուկը: Կոտրում ենք ձվերը և կտրատում կանաչին։ Խառնում ենք և լցնում աղ։
Կեֆիրին ավելացնում ենք մնացած բաղադրիչները։ Խառնում ենք խմորը։
Ձեռքերով պատրաստում ենք կարկանդակները՝ առանձնացնելով մասերի։

Մեջը դնում ենք միջուկը և եփում տապակի մեջ։

Բարի ախորժակ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել