Հայաստանի ազգային հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանը Ինստագրամի սթորի հավելվածում տեսանյութ է հրապարակել, որտեղ երևում է, որ  հայտնի «Մի գնա» երգն անտարբեր չի թողել նաև Լոնդոնի «Արսենալի» ֆուտբոլիստներին։ Լոնդոնյան ակումբի ֆուտբոլիստների ուրախ տրամադրության պատճառը եղել է հենց այս երգը, որի կրկներգը նրանք խմբով կատարել են ավտոբուսում: Հավանաբար «Արսենալում» հանդես եկող Հենրիխն է ֆուտբոլիստների «երգի ուսուցիչը»։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել