Խոյ: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներին ուժեղ է դարձնում այն հանգամանքը, որ դեռ վաղ հասակից «յուրացրել» են ողջ մնալու մեթոդները: Այդ պատճառով էլ նրանք ուժեղ են թե՛ ֆիզիկապես, թե՛ հոգեպես: Կամակոր են, դաժան, միշտ գնում են սեփական ուղով: Դիմանալ, հաղթահարել. ահա Խոյի ճանապարհը:

Ցուլ: Նպատակասլաց են, վճռական: Ամուր կանգնած են հողին, պատրաստ են պաշտպանվել ողջ մնալու համար: Անասելի կամակոր են, երբեք չեն հանձնվում, համառորեն շարժվում են իրենց ճանապարհով՝ վերացնելով բոլոր խոչընդոտները: Նրանք հստակ տեսնում են իրենց նպատակը, որին ցանկանում են հասնել:

Խեցգետին: Թույլ մարդու համբավ ունեն, ովքեր մշտապես բողոքում են անարդար, դժբախտ ճակատագրից: Աշխարհին դիմակայելու համար նրանք խոցելիության դիմակ են կրում, բայց հոգով ամուր են: Մտածող մարդիկ են, ովքեր լավ կազմակերպչի կարողություններ ունեն: Գիտեն ինչպես կարգավորել ամեն բան, լուծել բոլոր հարցերը, հասնել նպատակներին:

Առյուծ: Անհավանական դիմացկուն են, ուժեղ հոգով: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները հասնում են բազմաթիվ բարձունքների, և այդ հաջողությունների մեծ մասը նրանց հոգեբանական կայունության արդյունքն է: Սիրում են ուշադրության կենտրոնում լինել: Նրանք պետք է դիմացկուն լինեն՝ ապացուցելու համար, որ իրականում բազմաթիվ արժանիքներ ունեն: Դա մշտապես հաջողվում է Առյուծներին:

Կարիճ: Կարիճներն ուժեղ են հոգով, որը մի փոքր սադիստական նրբերանգներ ունի: Նրանք պարտադիր հարված են հասցնում իրենց նեղացնողներին՝ առանց մի գրամ կարեկցանքի: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչներն անդրդվելի են իրենց ճանապարհից թշնամիներին հեռացնելու հարցում, ինչը հանճարեղ են անում:

Աղեղնավոր: Կենդանակերպի այս նշանի ներկայացուցիչները շատ լավ մշակում են տեղեկատվությունը, նրանք բազմաթիվ գործիքներ և միջոցներ գիտեն, որոնք օգնում են ազատվել սթրեսից և այլ խնդիրներից: Անբարենպաստ իրավիճակում հայտնվելու դեպքում Աղեղնավորները կարողանում են պատվով հարթել ամեն բան՝ օգտագործելով դժվարությունները հաղթահարելու իրենց կարողություններն ու գիտելիքները:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել