Ադրբեջանում օր օրի ավելացնում են թշնամանքի չափաբաժինը։ Լրատվական և սոց․ ցանցերի տարբեր ռեսուրսները օգտագործելով տարածում են պատերազմի մասին լուրեր, բորբոքում են մարդկանց մեջ եղած թշնամանքը հույս ունենալով, որ դրա արդյունքում ինչ-որ հարցերի լուծման կհասնեն։

Վերջին շրջանում նաև քննարկվում է բանակցություններից հրաժարվելու և պատերազմ սկսելու մասին լուրերը, որոնք տարբեր հարթակներով քննարկման են դնում, այդ կերպ փորձելով ժողովրդի տրամադրվածությունը ստուգել։

Իհարկե Ադրբեջանը մոտակա ժամանակահատվածում պատերազմ չի սկսի, քանի որ պատերազմը հերթական նախագահական ընտրությունները չեն, որ իրենց երկրի ղեկավարը երբ ցանկանա դրանք նշանակի, բայց նման նյութերը արդեն ազդում են և հայերի, և իհարկե ադրբեջանցիների վրա։

Նման քարոզչություն անելու հիմնական պատճառը Արցախը, որպես բանակցող կողմ ներգրավելու Հայաստանի նպատակն է, որի հետ Ադրբեջանը ոչ մի կերպ դեռ չի կարողանում հարմարվել։ Իսկ ժողովրդի աչքին պետք է ցույց տալ, որ իբր իրենք տիրապետում են իրավիճակին։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել