Օրերս Apple Watch-ը հերթական անգամ մարդու կյանք է փրկել։ Գաջեթը 76-ամյա Գաստոն Դ’Ակինոյին հիվանդանոց է ուղղորդել, երբ նրա մոտ սրտի հետ կապված խնդիրներ է հայտնաբերել։ Այս մասին հաղորդում է Cult of Mac-ը։

Պարզվել է, որ Դ’Ակինոյի 3 արյունատար անոթներից 2-ը խցանված են եղել։
Գասթոնը Հոնկոնգի եկեցում է եղել, երբ Apple Watch-ին սրտխփոցի հանկարծակի արագացման մասին հաղորդագրություն է եկել։

Հիվանդանոցում Դ’Ակինոն բժշկին ասել է, որ չգիտի, թե ինչի համար է եկել, քանի որ իրեն այնտեղ ուղարկել է «խելացի ժամացույցը»։ Բացի այդ, նա ասել է նաև, որ իրեն լավ է զգում, սակայն հետազոտությունը ճիշտ հակառակն է ցույց տվել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել