Ֆինլանդիայի Տեխնոլոգիական համալսարանի փորձագետները խորհուրդ չեն տալիս քնելուց առաջ գինի խմել։ Այդ ալկոհոլային ըմպելիքի ընդամենը երկու բաժակը կարող է զգալիորեն նվազեցնել քնի որակը, գրում է The Guardian-ը։

18-65 տարեկան ավելի քան 4000 կնոջ և տղամարդու մասնակցությամբ գիտափորձը ցույց է տվել, որ քնելուց առաջ գինի խմածների քնի որակը (3 բաժակ տղամարդիկ, 2 բաժակ՝ կանայք) նվազել է 39․2 տոկոսով։ Իսկ երբ տղամարդիկ խմել են երկու բաժակ, կանայք՝ մեկ, հանգստի որակը 24 տոկոսով է նվազել։ Ոգելից ըմպելիքի փոքր չափաբաժինը 9 տոկոսով նվազեցրել է քնի որակը։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել