«Ըստ «Ժողովուրդ» օրաթերթի տեղե­կությունների՝ վերջին օրերին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանի առանձնատունը խիստ հսկում են «Լեգի­ոն» անվտանգության ընկերության աշ­խատակիցները: Որոշ տեղեկություննե­րով՝ «Լեգիոն» ընկերությունը պատկա­նում է Ավան վարչական շրջանի ղեկա­վար Մանվել Ջավադյանի եղբորը: «Ժո­ղովուրդ» օրաթերթի հարցին՝ ինչո՞ւ է հսկվում քաղաքապետի տունը, Երևանի քաղաքապետարանի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչության պետ Արթուր Գևորգյանն ասաց. «Ես տեղյակ չեմ: Քաղաքապետի տան, անձի հետ կապված քաղաքապե­տարանն ի՞նչ առնչություն ունի»: Հետաքրքրիր է, թե ումից է վախենում քա­ղաքապետ Տարոն Մարգարյանը, որը երեկ շտապել էր ներկա գտնվել նորանշանակ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած կառավարության նիստին և երեկ լրագրողներին հավատացնում էր, թե իր հրաժարականի հարցը չկա օրա­կարգում:
Միան թե, հիշեցնենք, Երևանի ՏԻՄ ընտրություններում «Ելք» ցուցակը գլխավորում էր ներկայիս Փաշինյանը, որի կողմնակիցները բացահայտել էին Տարոն Մարգարյանի օգտին ընտրակաշառքի դեպքեր, ցուցակներ: Թավշյա հեղափոխության օրերին էլ քաղաքապե­տարանի աշխատակիցներն Ավանում նաև ծեծի էին ենթարկել համաժողովր­դական շարժման անդամներին»,-գրում է թերթը:

Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել