«ՀՀ արդարադատության նախարա­րությունը առաջիկայում կառավարու­թյանը նոր որոշման նախագիծ կառաջարկի: Այս մասին փաստաթուղթը տե­ղադրված է e-draft.am կայքում: «Ժողո­վուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ նա­խագծի ընդունման արդյունքում ակն­կալվում է կարգավորել դատավորի կողմից ստացված թույլատրելի չհա­մարվող նվերները ՀՀ-ին հանձնելու գործընթացը: Այսինքն՝ եթե դատավորը ստացել է թույլատրելի չհամարվող նվեր, ապա նա պարտավոր է այն վերա­դարձնել կամ համարժեք հատուցում վճարել նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում: Եթե սահման­ված ժամկետում նվերը վերադարձնելը կամ համարժեք հատուցում վճարելը հնարավոր չէ, ապա նա պարտավոր է նվերն ստանալուց հետո՝ մեկշաբաթյա ժամկետում, հանձնել կառավարության սահմանած կարգով»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել