««Ժամանակ»-ի տեղեկություններով՝ պաշտպանության նախարար նշանակվելուց հետո Դավիթ Տոնոյանը պատրաստվում է ՊՆ փոխնախարար վերանշանակել ԱԻ փոխնախարար Արա Նազարյանին: Արա Նազարյանն արդեն 10 տարի աշխատել է պաշտպանության փոխնախարար՝ 2007-2017թթ: Սակայն 2017 թվականին նա ազատվեց պաշտպանության փոխնախարարի պաշտոնից և նշանակվեց ԱԻ փոխնախարար:


Ըստ շրջանառվող տեղեկությունների՝ պատճառը այն էր, որ նրա և պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանի համատեղ աշխատանքը չէր ստացվում: Դավիթ Տոնոյանի պաշտպանության նախարար նշանակվելուց հետո ոչինչ չի խոչընդոտի նրա ՊՆ վերադարձին»»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել