«Երեկ «Լուսավոր Հայաստան» և «Հանրապետություն» կուսակցությունների ներկայա­ցուցիչները վարչապետի նստա­վայրում հանդիպել են Նիկոլ Փաշինյանի հետ: Հանդիպման ընթացքում քննարկվել է այս կուսակցությունների մասնակ­ցությունը Ազգային համաձայ­նության կառավարության ձևավորմանը: 

Պայմանավորվա­ծություն է ձեռք բերվել, ըստ որի ՀՀ ներկայացուցիչ Մանե Թանդիլյանը կզբաղեցնի աշխատանքի և սոցիալական ապա­հովության հարցերի նախարա­րի, իսկ «Հանրապետություն» կուսակցության ներկայացուցիչ Արտակ Զեյնալյանը՝ արդարա­դատության նախարարի պաշ­տոնը: ԱԺ պատգամավոր Մանե Թանդիլյանը մեզ հետ զրույցում հաստատեց, որ նման քննար­կում եղել է»,-գրում է թերթը:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել