ԱՄՆ-ում ձերբակալել են սերիական մարդասպանին, որին փնտրում էին շուրջ 40 տարի։ 10 տարի շարունակ նա սարսափի մեջ էր պահում Կալիֆորնիայի մի քանի շրջան։ Այդ ընթացքում նա 12 սպանություն է կատարել, 45 բռնաբարություն և 120 կողոպուտ։ Նրան գտնել հաջողվել է ծառայության միջոցով, որն օգնում է մարդկանց գտնել հարազատներին։ Մարդասպանի հարազատներից մեկն օգտվել էր այդ ծառայությունից։ Իսկ մարդասպանի ԴՆԹ օրինակները ժամանակին հայտնաբերվել էին հանցագործության վայրում։ Այդպես ոստիկանությանը հաջողվեց գտնել 72-ամյա Ջոզեֆ Դեանժելոյին։ Նրան ձերբակալեցին և ԴՆԹ օրինակը համեմատեցին իրենց ունեցածի հետ։ Ոչ ոք չէր մտածի, որ թոռան հետ բնակվող թոշակառուն, որ նախկինում ծառայել է ոստիկանությունում, կարող էր սերիական մարդասպան լինել։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել