operativ.am-ը գրում է

ՀՀ ոստիկանության Մասիսի բաժնի ծառայողները մայիսի 10-ին ժամը 16:15-ին գողություն կատարելու կասկածանքով Մարմարաշեն գյուղից բերման են ենթարկել 1970 թ. ծնված Վարուժան Ք.-ին: Այս մասին տեղեկացնում է ոստիկանության մամուլի ծառայությունը:

Աղբյուրի փոխանցմամբ՝ նա 2017թ. հոկտեմբերի 4-ից ոստիկանության Շենգավիթի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 3-րդ մասի 1-ին կետի, 178 հոդվածի 2-րդ մասի 2-րդ կետի, 177 հոդվածի (գողությունը) 1-ին մասի և 2-րդ մասի 2-րդ կետի մեղադրանքով:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել