«Երևանի գինու օրեր 2018» փառատոնի շրջանակներում Կոնվերս բանկը հայտարարում է հերթական CashBack ակցիան: Դրա շրջանակներում բանկն իր քարտապան հաճախորդներին է առաջարկում կատարել գնումներ Սարյան փողոցում տեղակայված «Կարաս» գինու վաճառակետում և ստանալ գնումի/գնումների գումարի 25 տոկոսի չափով հետվերադարձ:

«Կոնվերս բանկը հաճախորդների խրախուսման նպատակով պարբերաբար հայտարարում է Cashback ակցիաներ՝ իր քարտապաններին հնարավորություն ընձեռելով շահավետ գնումներ իրականացնել առևտրի և ծառայությունների ոլորտում բանկի գործընկերների ցանցում: Cashback ակցիաների շրջանակներում մենք ոչ միայն հաճախորդներին ենք վերադարձնում գնումների գումարի մինչև 25 տոկոսը, այլև քարտապաններին հնարավորություն տալիս կուտակել Կոնվերս միավորներ և դրանք նվերներով փոխանակել բանկի գործընկերային ցանցում»,- ասաց Կոնվերս բանկի Մանրածախ դեպարտամենտի տնօրեն Գրիգոր Բաղդասարյանը:

Նրա խոսքով՝ 2014-2018 թթ․ Կոնվերս բանկը CashBack ակցիաների շրջանակներում բանկի հաճախորդներին է վերադարձրել ավելի քան 260 մլն դրամ:

Մանրամասները՝ այս հղումով:

 

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել