Եթե դուք հարաբերություններում ապրում եք միևնույն կրկնվող շաբլոնները, դա կարող է կապված լինել Ձեր նախկին կյանքի որևէ խնդրի հետ։

Եթե ընտրել եք №1-ը. վստահել մարդկանց

Անցյալ կյանքում ձեզ հաճախ խաբել են և օգտագործել։ Մարդիկ օգտվել են ձեր բարությունից և վերջում թողել գրեթե ոչնչով։ Այդ պատճառով կյանքում ձեզ համար դժվար է վստահել մարդկանց ու մտածել, թե նրանք ազնիվ են։

Հնարավոր է՝ դրա պատճառով հարաբերություններում ունենում եք կասկածներ, ձեզ տանջում է այն հարցը, թե ինչ մոտիվներ ունեն մարդիկ։ Չնայած խելամիտ է շրջապատում ամեն պատահած մարդու չվստահելը, բայց անցնելով սահմանը՝ դուք ուղղակի մեկուսանում եք նրանցից։

Եթե ընտրել եք №2-ը. սահմաններ

Դուք երբևէ նկատե՞լ եք, որ մարդիկ կարծես անցնում են սահմաններն ու վերցնում ավելի շատ, քան պետք է վերցնեին։ Հարաբերություններում ձեր խնդիրներից մեկն այն է, որ դուք պետք է սովորեք հավատարիմ մնալ ձեր համոզմունքներին, սովորեք ասել «ոչ»։ Անցյալ կյանքում դուք բոլորին «այո» եք ասել ու կորցրել ձեր անհատականությունը, որովհետև ցանկացել եք տեղավորվել բոլոր շրջանակների մեջ։ Կարևոր է հասկանալ, որ ամեն մեկը չէ, որ կսիրի ձեզ այն բանից հետո, երբ սահմաններ գծեք, բայց դա անելը կարևոր է, հակառակ դեպքում կփորձեք գոհացնել բոլորին՝ զոհելով ձեր բարեկեցությունը։

Շարունակությունն՝ այստեղ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել