opertaiv.am-ը գրում է

Ըստ ոստիկանության օպերատիվ հաղորդագրությունների ամփոփագրերի` մայիսի 8-ից 10-ը ՀՀ ոստիկանության տարբեր ստորաբաժանումների կողմից բացահայտվել է հանցագործության 48 դեպք։

Բացահայտվել է մարմնական վնասվածք հասցնելու 18, անձնական ունեցվածքի գողության 15, խարդախության 5, յուրացման կամ վատնման 5, անձի առևանգման 3, սպանության և հարկերից խուսափելու 1-ական դեպք։

Գրանցվել է զենք-զինամթերքի կամավոր հանձնման 2 դեպք։

Նախկինում կատարված հանցագործություններից բացահայտվել է անձնական ունեցվածքի գողության 2, մարմնական վնասվածք հասցնելու և բնակարանային գողության 1-ական դեպք:

Անցած 2 օրվա ընթացքում հանրապետությունում արձանագրվել է ճանապարհատրանսպորտային 23 պատահար, ինչի հետևանքով 1 մարդ զոհվել է, 37-ը՝ ստացել տարբեր աստիճանի մարմնական վնասվածքներ:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել