Այս խորհուրդների որոշ մասը գիտեն անգամ երեխաները, իսկ որոշ մասը դուք գիտեիք, սակայն մոռացել եք։ Իսկ որոշ բաներ դուք երևի անգամ չգիտեիք։ Մենք այսօր կպատմենք ձեզ սմարթֆոնը լիցքավորելու կանոնների մասին, որոնց պետք է հետևել։

Սմարթֆոնը երկար օգտագործելու ամենալավ մեթոդը՝ լիցքավորել այն գոնե մի փոքր ցանկացած հնարավորության դեպքում։

1 կանոն

Փորձեք պահել սմարթֆոնի էներգիայի մակարդակը 65-ից 75%-ում։

2-րդ կանոն

Թույլ մի տվեք, որ սմարթֆոնը լիցքաթափվի մինչև վերջ։ Անջատեք այն, երբ մնում են վերջին տոկոսները։

3-րդ կանոն

Երբեք մի լիցքավորեք գաջեթը մինչև 100%։  Հասցրեք անջատել լիցքավորման գործընթացը, երբ մի փոքր է մնում մինչև վերջ լիցքավորվելուն։ Հատկապես կարևոր է, եթե դուք լիցքավորել եք հեռախոսը 0%-ից։

4-րդ կանոն

Մի թողեք սմարթֆոնը լիցքավորման ամբողջ գիշերվա ընթացքում։

5-րդ կանոն

Սմարթֆոնը կլիցքավորվի ավելի արագ, եթե այն լիցքավորեք պլանշետի հզոր սնուցող սարքով։ Սակայն այս գործողությունը չպետք է կրի մշտական բնույթ, քանի որ այդ դեպքում մարտկոցը այդքան էլ լավ վիճակում չի մնա։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել