«Մեր տեղեկություններով՝ ՀՀԿ-ն արդեն որոշում ունի միասնական «կողմ» քվեարկել Նիկոլ Փաշինյանի կառավարության ծրագրին՝ «եթե անգամ դատարկ թուղթ ներկայացնի»։ Ուզում եք երկարաձգե՞լ ՀՀԿ-ի ներկայությունն ԱԺ-ում, կարծում եք՝ Նիկոլի ռեյտինգն անկո՞ւմ կապրի այդ ընթացքում։ Արտահերթ ընտրությունները լավագույն դեպքում կարող են լինել 1 տարուց՝ հաշվի առնելով ԸՕ-ում Փաշինյանենց հռչակած փոփոխությունները և դրանք միջազգային կառույցների հետ համաձայնեցնելու հարցը։ Կընկնի այդ ընթացքում Փաշինյանի հեղինակությունը, թե ոչ՝ դժվար է ասել, սակայն որ մի շարք կուսակցություններ, այդ թվում և ԲՀԿ-ն, ձեռքները ծալած չեն նստի, էլ չեմ ասում, որ նոր կուսակցություններ կստեղծվեն, ինչի շուրջ արդեն իսկ բանակցում են»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել