«Երկար տարիներ նախարար, իսկ հիմա ԱԺ ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արամ Հարությունյանը՝ Բուլկի Արամը, տարեցտարի հարստանում է: Միայն 2017 թվականին նա միանգամից 12 հողամաս է գնել, այն էլ՝ ահավոր էժան գնով:


«Ժողովուրդ» օրաթերթը Հարությունյանի պաշտոնական հայտարարագրից տեղեկացավ, որ նա 150 հազար դրամով գնել է նաև հասարակական նշանակության շինություն:


Բավականին ճոխ գնումներ է նա արել անցած տարում, մասնավորապես 40 մլն դրամով գնել է «Mercedes-Benz S 500 L 4 Matic» մակնիշի ավտոմեքենա:


Արամ Հարությունյանի դրամական միջոցները, ըստ պաշտոնական հայտարարագրի, կազմել են 1178 դրամ, 1 մլն 531 հազար 718 դոլար, 4202 եվրո:


Որպես եկամուտ նա հայտարարագրել է աշխատավարձը՝ ամսական 337 հազար դրամ, մեկ ընկերությունից ստացած 166 մլն 469 հազար դրամի չափով շահաբաժինը, վարձակալության դիմաց ստացած 2,7 մլն դրամը և տրված փոխառությունների դիմաց 33 մլն 635 հազար դրամի չափով ստացած տոկոսը:

Համաձայնեք՝ մշտապես պետական պաշտոններ զբաղեցրած անձի համար այս ամենը խիստ կասկածելի է»,-գրում է թերթը:


Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում:  

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել