Ցածր քաշը կարող է տկարամտության պատճառ հանդիսանալ։ Համապատասխան հետևությունների են հանգել Բոստոնի համալսարանի Բժշկական դպրոցի գիտնականները. հետազոտության արդյունքները հրապարակվել են Journal of Alzheimer’s Disease գիտական ամսագրում։

Գիտնականները պարզել են, որ մարմնի քաշի ցածր գործակիցը՝ մարմնի զանգվածի հարաբերությունը նրա քաշի հետ, 50-60 տարեկան մարդկանց դեպքում մեծացնում է ծերունական տկարամտությամբ տառապելու հավանականությունը։

Նման հետևությունների գիտնականները հանգել են վերլուծելով սրտի Ֆրեմինգեմյան հետազոտությունը և վիճակագրական տվյալները՝ նպատակ ունենալով ի հայտ բերել ռիսկի նոր գործոններ, որոնք նպաստում են տկարամտության առաջացմանը։

Գիտնականների հետազոտությունների արդյունքում պարզվել է, որ 50-60 տարեկան մարդկանց մոտ ոչ բավարար քաշի դեպքում դեմենցիան՝ տկարամտությունը, ավելի հաճախ է ի հայտ եկել, քան մարմնի զանգվածի նորմալ գործակիցով նրանց հասակակիցների մոտ։

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել