Շատերը մազերն ընկալում են զուտ որպես սանրվածք, սակայն քչերն են դրանց վերաբերվում ինչպես հզոր էներգատիկ կենտրոնի: Ձեզ ենք ներկայացնում մազերի հետ կապված մի քանի հինավուրց հավատալիքներ, որոնք տարածված էին հին ժողովուրդների մոտ:

  1. Հին քաղաքակրթությունները մազերին շատ լուրջ էին վերաբերվում: Իրար հետ բացարձակ կապ չունեցող բազում քաղաքակրթություններում ընդունված էր կարծել, որ մազերը հոգու շարունակությունն են, ուստի և նրանք շատ ուշադիր էին իրենց մազերի հանդեպ: Հնդկացիական Նավախո ցեղում ընդունված էր երեխայի մազերը կտրել միայն նրա առաջին ծննդյան օրը: Նրանք հավատացած էին, որ մազերը նյարդային համակարգի շարունակությունն են և ինֆորմացիա են փոխանցում մինչև նեյրոններ:

  2. Շատ հասարակություններում երկար մազերը մատնանշում էին ազնվական, թագավորական ընտանիքի պատկանելությունը: Որոշ այլ ազգությունների մոտ խորհրդանշում էին անկախություն և ազատություն:

  3. Բացի այդ՝ մազերն ընդունված էր համարել ֆիզիկական ուժի և կենսական էներգիայի նշան, տիեզերքի հետ կապ հաստատելու միջոց:

  4. Հնում մարդիկ կարծում էին, որ մազերը կտրելով թուլացնում են նրա էներգետիկան, նրան ավելի խոցելի և անպաշտպան դարձնում ցանկացած տեսակի հիվանդությունների և արհավիրքների առաջ:

  5. Մազերը գողանալը կամ գեթ մեկ լոկոն կտրելը հավասարազոր էր մարդուն նվաստացնելուն և հաղթելուն:

  6. Երկար, արձակված մազերը մատնանշում էին ուժգին սեքսուալ էներգետիկա կնոջ մոտ: Սակայն հետագայում՝ քրիստոնելության շրջանում, սկսեցին դիտարկվել որպես անառակության սիմվոլ:
Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել