Անկախ այսրոպեական տրամադրություններից՝ ոչ մեկի մտքով թող չանցնի, որ հայ ժողովրդի պատմությունը կարող է մոռանալ նման մասշտաբի իրադարձության թե՛ ռազմական, թե՛ քաղաքական պատասխանատուներին: Անկախ մեդիաքաղաքական գաստրոլյորների այսրոպեական հռետորաբանությունից՝ պատմությունը չոր փաստեր է սիրում ու չոր նստվածքներ: Իսկ դրանցից մեկը «Հարսանիք լեռներում» գործողության քարտեզի վերին ձախ հատվածի ստորագրությունն է: Իրար շնորհավորելիս չմոռանանք, որ պատմությունը չի մոռանում և ոչ մեկին, իսկ ամենակարող ժամանակն ամեն բան իր տեղն է դնում և պատմության բարձունքից հստակ ու անաչառ գնահատականներ է տալիս:

No automatic alt text available.

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել