«Ժամանակ»-ի տեղեկու­թյուններով՝ մոտ օրերս Հայաստան է ժամանելու ԱՄՆ հետաքննությունների դաշնային բյուրոյի քննիչների մի ստվար խումբ: Նրանք Հայաստանից ապօրինի կապիտալի արտա­հոսքի ուսումնասիրություններ են սկսելու: ՀԴԲ քննիչների տեսա­դաշտում են լինելու այն հայ օլի­գարխներն ու պետական պաշտոնյաները, ովքեր Հայաստանում աշխատած ապօրինի գու­մարները տեղափոխել են Միացյալ Նահանգներ և փորձել օրի­նականացնել այդ գումարը, այսպես կոչված՝ գործ դնելով կամ սեփականություն ձեռք բերելով: Ինչպես հայտնի է, ամերիկյան իշխանությունները չափազանց դաժան են վարվում ինչպես ապօրինի կապիտալի, այնպես էլ դրա սեփականատերերի հետ»,-գրում է թերթը:

Կայքում տեղ գտած մտքերն ու տեսակետները հեղինակի սեփականությունն են և կարող են չհամընկնել BlogNews.am-ի խմբագրության տեսակետների հետ:
print Տպել